Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
Հոդված 13. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-ին հոդվածով.
«Հոդված 29.1. Հարկային ծառայողների ծառայողական վկայականը և անձնական գործը
1. Հարկային ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձևը և տրամադրման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:
2. Հարկային ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որը վարում է վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումը: Հարկային ծառայողների անձնական գործի վարման կարգը հաստատում է վերադաս հարկային մարմնի ղեկավարը:»: