Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածում`
1) 2-րդ և 7-րդ մասերի «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ազատ շրջանառության նպատակով» բառերով.
2) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Տրանսպորտային միջոցի պետական հաշվառումը տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի հիման վրա (բացառությամբ «Մաքսային տարանցում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների) տրանսպորտային միջոցի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքման և ամրագրման գործառույթ է, որի հետևանքով տրվում են տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (հաշվառման վկայագրի վրա, բացի հաշվառման տվյալներից, հայերենով և անգլերենով նշվում է նաև «Օտարման հիմք չէ» գրառումը) և (կամ) հաշվառման համարանիշ, բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով կամ «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների, որոնց դեպքում հաշվառման վկայագիր և համարանիշներ չեն տրվում:».
3) 19-րդ մասի «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող այլ մաքսային ռեժիմներով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերը փոխարինել «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող այլ մաքսային ընթացակարգերով կամ Հայաստանի Հանրապետությունում այն չի շահագործվելու» բառերով.
4) 21-րդ մասի «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմով» բառերը փոխարինել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով» բառերով, իսկ 22-24-րդ մասերի «ռեժիմով» բառը` «ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր» բառերով: