Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Մինչև 2019 թվականի հունվարի 1-ն առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկելու համար, որպես ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա` օրենքով սահմանված շահութահարկի հարկման բազա համարվող եկամուտ, հիմք է ընդունվում եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եկամուտների: Սույն պարբերությամբ սահմանված դեպքում`

1) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` ժամանակավոր անաշխատունակության դեպքի տարվան նախորդող տարվա ընթացքում եկամտային հարկ վճարած յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է՝

ա. օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը,

բ. օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո.

2) Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված ժամանակահատվածի` հաշվարկային ժամանակահատված ներառված յուրաքանչյուր ամսվա համար, որպես եկամտային հարկով հարկվող օբյեկտ համարվող եկամուտ, ընդունվում է օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-290-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։