Հոդված 26
Հոդված 26.
Օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կենտրոնական բանկի սահմանած կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում ֆինանսական կայունության ապահովման, վիճակագրության, պատշաճ վերահսկողության իրականացման նպատակով ստեղծվում է բանկերի և վարկային կազմակերպությունների հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ` վարկային ռեգիստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունները:»: