Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2018-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 3.

Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 6-8-րդ մասերի «ընդունման պահից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում հրապարակման պահից» բառերով.

2) 7-րդ մասի «անմիջապես հրապարակել Ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում, և» բառերը փոխարինել «հրապարակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տնային էջում՝ հրապարակման օրվանից սկսած» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ կամ դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման, ֆինանսական գործառնությունների սահմանափակման վերաբերյալ որոշումներն ուժի մեջ դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական տնային էջում, իսկ ինտերնետի բացակայության դեպքում՝ կապի այլ միջոցներով հրապարակման պահից: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը բանկերի տնտեսական նորմատիվների սահմանմանն ուղղված ակտերով այդ նորմատիվները գործողության մեջ է դնում այնպիսի հիմնավոր ժամկետներում, որոնք հնարավորություն կտան բանկերին իրենց գործունեությունը համապատասխանեցնելու սահմանված նորմատիվների պահանջներին: Սույն կետով սահմանված դեպքերի վրա չեն տարածվում սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված դրույթները:».

4) 7-րդ և 8-րդ մասերի «մասում» բառը փոխարինել «և 6.1-ին մասերում» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։