Հոդված 1
Հոդված 1.
«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նոտարին տրամադրվում է նաև սույն մասով նախատեսված կնիքի էլեկտրոնային տարբերակը (այսուհետ՝ էլեկտրոնային կնիք):».
2) երկրորդ պարբերությունը «ինչպես նաև դրանց կրկնօրինակների վրա» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային կնիքը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում էլեկտրոնային եղանակով վավերացվող փաստաթղթերի վրա» բառերով: