Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «տրվում է գրավատուին» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 243.1-ին հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով տասնօրյա ժամկետում փոխանցվում է գրավատուին, եթե գրավի պայմանագրով այդ գումարի փոխանցման այլ կարգ նախատեսված չէ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.
«7. Քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ նրա նշած անձին ի սեփականություն անցնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, ապա գրավի առարկայի ի սեփականություն ընդունելու օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, իսկ պարտավորությունը լրիվ չմարվելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
8. Գրավի առարկայի իրացումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, գրավառուն պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին, եթե գրավատուն պարտապան չէ, գրավի առարկայի իրացման օրվա և գնի, գրավով ապահովված պարտավորության մարման չափի, ինչպես նաև առկայության դեպքում՝ գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի, իսկ պարտավորությունը լրիվ մարված չլինելու դեպքում` պարտքի մնացորդի մասին:
9. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջների խախտման դեպքում պարտքի մնացորդի նկատմամբ տուժանք և սույն օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ չեն հաշվարկվում մինչև խախտման վերացումը:»: