Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերության համար վարձակալության ամբողջ ժամանակահատվածում բնապահպանական հարկը հաշվարկվում և վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի և միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների), ընկերության կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (հաշվի առնելով 5-րդ մասի դրույթները) սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածով, ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում իր գործողությունների աստիճանական բարելավման պլան:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-301-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։