Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-01-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։

Հոդված 3

գործել է մինչև 2020-01-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 3.

Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու արտոնությունների կիրառությունը նշանակում է, որ`

1) այդ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի), ինչպես նաև հանրային սննդի ոլորտում իրականացվող իրականացման գործունեությունից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից, իսկ այդ գործունեությունն իրականացնող և շրջանառության հարկ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերն ազատվում են ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված շահութահարկից.

2) տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության (բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտադրության) կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի`

ա. իրացումից եկամուտներն ազատվում են շրջանառության հարկից,

բ. օտարման գործարքներն ազատվում են ավելացված արժեքի հարկից,

գ. իրացումից ստացման ենթակա եկամուտներն ազատվում են շահութահարկից.

3) Օրենսգրքով սահմանված` արտոնագրային հարկով հարկման օբյեկտ համարվող գործունեությունը, բացառությամբ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների, ավտոբուսով և (կամ) միկրոավտոբուսով ուղևորափոխադրումների, տոտալիզատորների, ինչպես նաև ինտերնետ տոտալիզատորների կազմակերպման գործունեության տեսակների, ազատվում է արտոնագրային հարկից, և արտոնագրային հարկից ազատված գործունեության մասով արտոնագիրը տրամադրվում է Օրենսգրքով սահմանված կարգով առանց արտոնագրային հարկի վճարման.

4) կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն ազատվում են Ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեության մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում, որպես հարկային գործակալ, հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, բացառությամբ հարկային գործակալի կողմից վճարվող` աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող եկամտային հարկի և սոցիալական վճարի:

(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)

(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)

(մասն ուժը կորցրել է 21.12.17 ՀՕ-297-Ն)

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.11.15 ՀՕ-141-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-297-Ն, լրաց. փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-297-Ն)

(3-րդ հոդվածը 25.06.19 ՀՕ-75-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2020 թվականին:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։