Գլուխ 24 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 154. Դիմումի քննությունը
Հոդված 154. Դիմումի քննությունը
1. Դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ:
2. Դատարանը դիմումը քննում է դիմողի և համապատասխան ընտրական հանձնաժողովի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար: