Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-01-15-ից մինչև 2002-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 36 · ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 237. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

գործել է մինչև 2002-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 237. Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը

1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:

2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:

3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:

4. Վճռաբեկ դատարանն իրավազոր է որոշում կայացնել վճռաբեկ դատարանի պալատի դատավորների մեծամասնության առկայությամբ:

5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:

Որոշումը համարվում է կայացված, եթե հօգուտ դրա քվեարկել է նիստին ներկա` վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությունը: Բողոքը բավարարելուն կողմ և դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում բողոքը համարվում է մերժված.

6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:

7. Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։