Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-06-26-ից մինչև 2004-03-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 22 · ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 148. Արձանագրության կազմելը

գործել է մինչև 2004-03-25Բացել ARLIS-ում

Հոդված 148. Արձանագրության կազմելը

1. Արձանագրությունը կազմում է դատական նիստի քարտուղարը:

2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն պահանջել հրապարակելու արձանագրության որևէ մաս, ինչպես նաև պահանջել արձանագրության մեջ տեղեկություններ մտցնել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին:

3. Դատական նիստի արձանագրությունն ստորագրում է նախագահողը` ոչ ուշ, քան նիստի հաջորդ օրը:

Առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին արձանագրությունը, դրանց կատարումից անմիջապես հետո, կազմում և ստորագրում է նախագահողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։