Գլուխ 22 · ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 148. Արձանագրություն կազմելը
Հոդված 148. Արձանագրություն կազմելը
1. Արձանագրությունը կազմում է դատական նիստի քարտուղարը:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն պահանջել հրապարակելու արձանագրության որևէ մաս, ինչպես նաև պահանջել արձանագրության մեջ տեղեկություններ մտցնել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին:
3. Դատական նիստի արձանագրությունն ստորագրում է նախագահողը` ոչ ուշ, քան նիստի հաջորդ օրը:
Առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին արձանագրությունը, դրանց կատարումից անմիջապես հետո, կազմում և ստորագրում է նախագահողը: