Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-04-ից մինչև 2011-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 204.33. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

գործել է մինչև 2011-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 204.33. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի` ուժի մեջ մտած որոշմամբ ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

(4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակության մասով, համաձայն որի` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ օրենքի նորմի կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքները դատական բողոքարկման շրջանակներում, նոր հանգամանքներով գործը վերանայելու միջոցով վերականգնելու հնարավորություն չի ընձեռում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 6, 18, 19, 93-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

5. Հաշվի առնելով, որ սույն որոշման եզրափակիչ մասի 4-րդ կետում ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմի` որոշման հրապարակման պահին Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի անբարենպաստ հետևանքներ անձանց իրավունքների պաշտպանության հարցի լուծման ու անհրաժեշտ իրավական անվտանգության երաշխավորման առումով, ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին մասի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2011թ. նոյեմբերի 1-ը:

15.07.11 ՍԴՈ-984 որոշում):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։