Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-07-04-ից մինչև 2011-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 36.1 · ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 220. Վերաքննիչ դատարանի որոշումը

գործել է մինչև 2011-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 220. Վերաքննիչ դատարանի որոշումը

1. Վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:

2. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`

1) վերաքննիչ դատարանի լրիվ անվանումը, գործի համարը, որոշման կայացման տարին, ամիuը, ամuաթիվն ու դատարանի կազմը.

2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիuը, ամuաթիվը, համարը, այն կայացրած դատարանի անվանումը և դատավորի անունը.

3) գործին մաuնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը), վերաքննիչ բողոքի դեմ պատասխան ներկայացվելու դեպքում նաև` պատասխանը ներկայացրած անձի անունը (անվանումը).

4) վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.

5) գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպեu նաև այն oրենքը, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիu:

3. Որոշումը պետք է դրույթներ ներառի կողմերի միջև դատական ծախuերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախuերի բաշխման մաuին:

(220-րդ հոդվածը խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։