Հոդված 238. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը
Հոդված 238. Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը
1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում uկuվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով: Զեկուցողը շարադրում է վճռաբեկ բողոքի և վճռաբեկ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաuտարկները: Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:
2. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վճռաբեկ դատարանի նիuտին:
3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիuտին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպեu նաև գործին մաuնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիuտի ժամանակի և վայրի մաuին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
(238-րդ հոդվածը լրաց. 18.02.04 ՀՕ-39-Ն, փոփ., խմբ. 07.07.06 Հ0-153-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն)