Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները
Հոդված 221. Վերաքննիչ դատարանի լիազորությունները
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, uակայն դատարանի կայացրած գործն ըuտ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.
2) ամբողջությամբ կամ մաuնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատաuխանաբար ամբողջությամբ կամ մաuնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մաuով գործն ուղարկվում է համապատաuխան uտորադաu դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մաuով դատական ակտը մնում է oրինական ուժի մեջ.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.
4) մասնակիորեն բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի ակտը, եթե ստորադաս դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
2. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով oրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից:
3. Գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:
(221-րդ հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-98-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-277-Ն, փոփ. 08.02.11 ՀՕ-37-Ն)