Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-20-ից մինչև 2013-11-09։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-11-09-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 15 · ՀԱՅՑԸ ԿԱՄ ԴԻՄՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ

Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

գործել է մինչև 2013-11-09ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 103. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը

Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`

1) (կետն ուժը կորցրել է 28.11.07 ՀՕ-277-Ն)

2) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

3) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.

4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

(103-րդ հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-160-Ն, փոփ., խմբ. 25.12.06 ՀՕ-61-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։