Հոդված 94. Պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելը
Հոդված 94. Պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելը
1. Պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի վարչական շրջանի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
2. Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:
3. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(94-րդ հոդվածը լրաց. 20.05.10 ՀՕ-90-Ն)