Հոդված 204.8
Հոդված 204.8 .
Վճարման կարգադրության ուժի մեջ մտնելը
Այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումը (տեղեկացումը) ստանալու օրվանից հետո` երեք շաբաթվա ընթացքում, դատարանն առարկություն չի ստանում կամ ստանում է առարկություն, որը պատասխանողն ուղարկել է երկշաբաթյա ժամկետի խախտմամբ, ապա վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման: Դատարանը դիմողի պահանջով բռնագանձման մասին դիմողի դիմումի հիման վրա տալիս է կատարողական թերթ: Եթե դիմումին կցված է եղել գրավի պայմանագիրը, ապա կատարողական թերթում նշում է կատարվում, որ բռնագանձումը կարող է տարածվել նաև գրավի առարկայի վրա:
(204.8 -րդ հոդվածը լրաց. 07.07.05 ՀՕ-154-Ն)
Ե Ր Ր Ո Ր Դ.1 Բ Ա Ժ Ի Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
(բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)
Ե Ր Ր Ո Ր Դ.2 Բ Ա Ժ Ի Ն
ՎՃԻՌՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
(բաժինն ուժը կորցրել է 20.05.10 ՀՕ-94-Ն)
Ե Ր Ր Ո Ր Դ.3 Բ Ա Ժ Ի Ն
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
(բաժինը լրաց. 20.05.10 ՀՕ-94-Ն)