Հոդված 173. Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը
Հոդված 173. Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
(173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությամբ ամրագրված դրույթը` այնքանով, որքանով գործունակ ճանաչվող անձին հնարավորություն չի ընձեռում անձամբ իրացնել լսվելու իր իրավունքը և հանդես գալ որպես դատավարության մասնակից, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասին և 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 07.04.2015 ՍԴՈ-1197 որոշմամբ:)