Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1418-Ա

ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Էքս Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» հետ համատեղ հիմնադրել «Սիանս Պո-Արմենիա» հիմնադրամ:

2. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը «Էքս Ան Պրովանսի քաղաքագիտության ինստիտուտի (Սիանս Պո)» և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցել «Սիանս Պո-Արմենիա» հիմնադրամի հիմնադրմանը:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը:

(3-րդ կետը փոփ. 28.12.17 N 1703-Ն)

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնակցել հիմնադրամի ստեղծման գործընթացին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. դեկտեմբերի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։