Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2017 թվականի N 1556-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. դեկտեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

դեկտեմբերի 29-ի N 1556-Ա

որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

NN

ը/կ Իրավական հատվածը Վերջնաժամկետը Պատասխանատու կատարողը Համակատարողը

1 2 3 4 5

1. Էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրման հնարավորության ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծրագրային համակարգի հետ և կատարման ժամկետի սահմանում 2018 թ.

հունվարի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

(համաձայնությամբ)

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների ցանկի (այդ թվում՝ վավերապայմանների) ստացում և բիզնես ռեգիստրի ներմուծում էլեկտրոնային առողջապահական համակարգ 2018 թ.

փետրվարի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ)

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներ

3. Բժշկական միջազգային ստանդարտների ներդրում 2018 թ.

մարտի 1-ին տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր

(համաձայնությամբ)

4. էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի հետ 2018 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր (համաձայնությամբ)

5. Մարզային շտապօգնության կենտրոնական դիսպետչերական ղեկավարման ծրագրային համակարգի ինտեգրում էլեկտրոնային առողջապահական համակարգին 2018 թ.

մարտի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր

(համաձայնությամբ)

6. Պետական բժշկական կազմակերպությունների միջև ներքին ցանցի նախագծում և ստեղծում 2018 թ.

ապրիլի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն

7. էլեկտրոնային առողջապահական համակարգի ինտեգրում ՀՀ ապահովագրական ընկերություններին 2018 թ.

հունիսի 3-րդ տասնօրյակ էլեկտրոնային առողջապահության համակարգի կառավարման միասնական օպերատոր

(համաձայնությամբ) ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

8. ՀՀ առողջապահության առկա ծրագրային այլ համակարգերի, շտեմարանների գույքագրում 2018 թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն

9. էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրում ՀՀ-ում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում 2018 թ.

սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն

10. Պետական բժշկական կազմակերպությունների տեխնիկական հագեցվածության գնահատում, ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքի նախագծում 2018 թ.

նոյեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն

11. Անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման ֆինանսավորման հաստատում և գնումների կազմակերպում 2018 թ.

նոյեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։