Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-12-30-ից մինչև 2018-12-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2018-12-28Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 2016 թվականի N 300-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի մարտի 25-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1723-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Սևան Ակվա» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2016 թ. մարտի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մարտի 24-ի N 300-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ՍԵՎԱՆ ԱԿՎԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման (արտահանման) երկիրը Արժեքը

(դրամ)

1. 5608 Ձկնաբուծական ցանց կգ 2400 --/ԵՄ 86,400,000

2. 3926 Ձկնաբուծական ավազանի հավաքման ՊԵ սալիկներ կգ 1500 --/ԵՄ 41,000,000

3. 9507 Ուռկան հատ 10 --/ԵՄ 750,000

4. 7316 Խարիսխ կգ 52000 Չինաստան/ԵՄ 33,600,000

5. 7315 Մետաղական շղթա կգ 54500 --/ԵՄ 56,000,000

6. 7318 Մետաղական ներպտուտակային ամրակ կգ 2500 --/ԵՄ 18,000,000

7. 7326 Մետաղական ամրակներ կգ 3100 --/ԵՄ 32,200,000

8. 8907 Ազդալողաններ հատ 80 --/ԵՄ 15,000,000

9. 8907 Ազդալողաններ` գնդերի տեսքով հատ 30 --/ԵՄ 550,000

10. 5607 Պարան կգ 12000 ՄԱԷ/ԵՄ 20,300,000

11. 7315 Մետաղական, եռակցված կապերով շղթա կգ 58000 Չինաստան/ԵՄ/ՌԴ 20,000,000

12. 7318 Մետաղական ամրացնող օղակներ կգ 55000 Չինաստան/ԵՄ 12,400,000

13. 8479 Տեսակավորման սարքավորում հատ 2 -- 30,000,000

14. 8479 Կերակրման սարքավորում հատ 2 -- 50,000,000

15. 6204 Արտահագուստ հատ 20 -- 3,000,000

16. 6401 Կոշիկներ զույգ 20 -- 1,500,000

17. 6116 Ձեռնոցներ զույգ 20 -- 100,000

18. 4015 Ձեռնոցներ զույգ 20 -- 100,000

19. 2309 Ձկան կեր կգ 350 000 -- 400,000,000

20. 3917 Պոլիէթիլենե խողովակներ կգ 400 -- 120,000,000

21. 8901 Լաստանավ հատ 2 -- 25,000,000

22. 8903 Մոտորանավակ հատ 1 -- 20,000,000

23. 8502 Հոսանքի գեներատոր հատ 1 -- 25,000,000

24. 8502 Հոսանքի գեներատոր հատ 1 -- 5,000,000

25. 8907 Լողացող կոնստրուկցիա հատ 1 -- 20,000,000

26. 8907 Պոնտոն (տախտակամած) բետոնից հատ 2 -- 20,000,000

27. 8907 Կառամատույց հատ 2 -- 10,000,000

28. 9406 Տնակ՝ փայտե, հավաքովի կգ 100000 -- 40,000,000

29. 8703 Ավտոմեքենա հատ 1 -- 25,000,000

Ընդամենը 1,130,900,000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։