ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2015 թվականի N 229-Ա
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. մարտի 30
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
մարտի 30-ի N 229-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Սարգսյան - ՀՀ Նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աշոտյան - ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
Գ. Հարությունյան - ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հ. Հովսեփյան - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար (համաձայնությամբ)
Ս. Լպուտյան - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Մալխասյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
Լ. Ավետիսյան - «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Մուսայելյան - «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
(համաձայնությամբ)
Տ. Լիլոյան - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ենգոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ
Մ. Ապրեսյան - Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի N 1 ամբիոնի վարիչ
Է. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ
Գ. Հաջյան - Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր
Ռ. Հարությունյան - Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ
Ա. Վաղարշյան - Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ
Ա. Աթանեսյան - Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ
Ս. Շուքուրյան - Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Դ. Ափոյան - Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող
Յ. Աշրաֆյան - Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրոս
Գ. Ջուլհակյան - Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրանտ
Բ. Հովհաննիսյան - Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Գ. Մանուկյան - Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Ս. Ղազարյան - Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող
Ա. Գարեգինյան - Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող
Ա. Մնացականյան - Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի
(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա, 26.12.17 N 1536-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան