ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2017 թվականի N 1125-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հունվարի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
(1-ին կետը փոփ. 28.12.17 N 1708-Ա)
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. սեպտեմբերի 15
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 1125-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԼԵՎ ԷՆԵՐՋԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ հայաստանյան մասնաճյուղ առանձնացված ստորաբաժանման ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման
երկիրը Արժեքը (դրամ)
1. 8410 Հիդրավլիկ տուրբին հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 374.880.000
2. 8483 Փոխանցումատուփ՝ սառեցնող և պարագաներով հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 96.560.000
3. 8501 Գեներատոր հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 215.840.000
4. 8481 Փական կգ 6240 Չեխիայի Հանրապետություն / - 51.120.000
5. 8537 Ցածր լարման բաշխիչ վահանակ կգ 365 Չեխիայի Հանրապետություն / - 45.440.000
6. 8537 Ավտոմատ ղեկավարման վահանակ կգ 275 Չեխիայի Հանրապետություն / - 68.160.000
7. 8479 Տուրբինայի հիդրավլիկ ագրեգատ հատ 1 Չեխիայի Հանրապետություն / - 25.560.000
8. 8535 ZW7-40.5KV-630A/25KA վակուումային անջատիչ հատ/կգ 1/1300 Չինաստանի Հանրապետություն/- 4,238,293
9. 8535 GW4-40.5 D/630A հոսանքի բաժանիչ հատ/կգ 1/389 Չինաստանի Հանրապետություն/- 862,200
10. 8504 JDJJ2-35 դրսի լարման տրանսֆորմատոր հատ 3 Չինաստանի Հանրապետություն/- 872,595
11. 8535 35KV լարման սահմանափակիչներ հատ/կգ 3/31 Չինաստանի Հանրապետություն/- 230,615
12. 8537 Հիմնական տրանսֆորմատորային դիֆերենցիալ պաշտպանիչ SAFE9371 հատ/կգ 1/42 Չինաստանի Հանրապետություն/- 756,244
13. 8537 Հիմնական տրանսֆորմատորային HV պահուստային պաշտպանիչ SAFE9382 հատ/կգ 1/38 Չինաստանի Հանրապետություն/- 756,244
14. 8537 Հիմնական տրանսֆորմատորային LV պահուստային պաշտպանիչ SAFE9381 հատ/կգ 1/40 Չինաստանի Հանրապետություն/- 756,244
15. 8537 Հիմնական տրանսֆորմատորային ոչ էլեկտրիկ պաշտպանության սարք SAFE9372 հատ/կգ 1/50 Չինաստանի Հանրապետություն/- 907,490
16. 8537 Թվային ղեկավարման վահաններ՝ ներկառուցված հաշվողական մեքենայով հատ/կգ 1/30 Չինաստանի Հանրապետություն/- 605,000
17. 8537 Բարձր լարման բջիջ KYN28A-12 G1 հատ/կգ 1/1345 Չինաստանի Հանրապետություն/- 5,588,566
18. 8537 Բարձր լարման բջիջ KYN28A-12 G2 հատ/կգ 1/1193 Չինաստանի Հանրապետություն/- 5,546,598
19. 8537 Բարձր լարման բջիջ KYN28A-12 G3 հատ/կգ 1/830 Չինաստանի Հանրապետություն/- 5,061,934
20. 8504 Հաստատուն DC հոսանք պանել՝ մարտկոցների հետ DC-220V 100Ա*ժ հատ 1 Չինաստանի Հանրապետություն/- 5,252,160
Ընդամենը 908 994 183
(հավելվածը լրաց., փոփ. 28.12.17 N 1708-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան