Անցնել բովանդակությանը

Հոդված 129.3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 129.3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը

1. Դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են վճռի հրապարակման վայրի և ժամանակի մասին։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո դատարանը կարող է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում կայացնել, եթե սույն օրենսգրքի 129.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված համաձայնության մասին դատարանն իրազեկվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո։

3. Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։