Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸԳլուխ 16 · ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 146. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

գործել է մինչև 2014-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 146. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ առաջանալու հիմքերը

1. Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ՝

1) ստեղծվում է վճռաբեկ դատարանի նոր պալատ.

2) դադարեցվում կամ դադարում են գործող դատավորի լիազորությունները.

3) ավելացվում է տվյալ դատարանի դատավորների թիվը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե վճռաբեկ դատարանի նախագահը ցանկություն է հայտնում պաշտոնավարել վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում Արդարադատության խորհուրդը բաց քվեարկությամբ նրա թեկնածությունը ներկայացնում է Հանրապետության Նախագահին: Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում վճռաբեկ դատարանի նախագահին նշանակում է վճռաբեկ դատարանի պալատի դատավոր: Եթե Հանրապետության Նախագահը առաջարկությունը ստանալուց հետո կատարում է նշանակումը, ապա վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից հրաժարված անձը սկսում է ստանալ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող աշխատավարձ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում թափուր տեղ չի առաջանում, եթե համապատասխան դատարանում կա կրճատված դատավոր, որը չի նշանակվել այլ դատարանի դատավորի պաշտոնում: Այդ դեպքում դատավորը դադարում է համարվել կրճատված: Մի քանի դատավորի առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։