Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «օրենքով» բառից հետո լրացնել «և այլ օրենքներով» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասության «լիազոր մարմնի ղեկավարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով.
3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.
«4. Ռազմական ոստիկանության պաշտոնների համար սահմանվում է պաշտոնի անձնագիր, որը ներառում է տվյալ պաշտոնն զբաղեցնող ռազմական ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված իրավունքների ու պարտականությունների նկարագիրը և տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ռազմական ոստիկանության ծառայողին մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջները: Ռազմական ոստիկանության պաշտոնների անձնագրերը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը` ռազմական ոստիկանության պետի ներկայացմամբ:
5. Ռազմական ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով կատարվում է ատեստավորում, որի անցկացման կարգն ու պայմանները սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:»: