Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) 6-րդ մասի «օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու կամ ժամկետից շուտ` օրենքով սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող ճանաչվելու դեպքերում» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը լրանալու օրվան կամ օրենքով սահմանված կարգով տրված հաշմանդամություն ունեցող ճանաչվելու վերաբերյալ տեղեկանքն այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ներկայացվելու օրվան հաջորդող օրն այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանով այլընտրանքային աշխատանքային ծառայողը հանվում է կազմակերպության հաստիքացուցակներից: Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանում պարտադիր նշվում են այլընտրանքային աշխատանքային ծառայողին կազմակերպության հաստիքացուցակներից հանելու հիմքը և այլընտրանքային աշխատանքային ծառայողի պարտավորությունը` հրամանի պատճենն այլընտրանքային աշխատանքային ծառայողին հանձնելու օրվանից 7-օրյա ժամկետում վերջինիս կողմից իր զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու վերաբերյալ: Սույն մասում նշված՝ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրի կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը եռօրյա ժամկետում ուղարկվում է նաև հանրապետական հանձնաժողով:»: