Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-172-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական միջոցներն ուղղվում են կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասի հատուցմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության նյութատեխնիկական ապահովմանը, մատուցվող ծառայությունների որակի, աշխատանքային, սոցիալական և կենցաղային պայմանների բարելավմանը:

Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում կայքի վարման կամ տեխնիկական սպասարկման հետևանքով պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով վնաս պատճառած անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։