Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով.
«4) սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման, իսկ ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում պատճառված վնասը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին հատուցվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների վերականգնման համար.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:»: