ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունվարի 2018 թվականի N 10-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Արգիճի և Աստղաձոր գետերի հոսքի կառավարման նպատակով, նախատեսվող համանուն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարությունը բազմակողմանի գնահատելու համար ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2018 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն Արգիճիի և Աստղաձորի ջրամբարների կառուցման նպատակահարմարության վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. հունվարի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունվարի 16-ի N 10-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Խ. Հարությունյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ
Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Եփրեմյան - «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ռ. Մինասյան - «Գեղարքունիք» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Դաղբաշյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ (քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան