Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2018 թվականի N 28-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2018 թվականի փետրվարի 11-ից մինչև մարտի 25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության դիտորդներ` համաձայն N 1 հավելվածի:

2. Դիտորդական առաքելության անդամների՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն N 2 հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. հունվարի 19

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունվարի 19-ի N 28-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2018 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ մինչեվ ՄԱՐՏԻ 25-Ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) մեկնող դիտորդական առաքելությամբ պատվիրակության

Ս. Եղիազարյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին

կապերի վարչության գլխավոր մասնագետ

(համաձայնությամբ)

Թ. Հովնանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

միջազգային կազմակերպությունների վարչության գործավար

Տ. Գևորգյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի

աշխատակազմի արտաքին կապերի վարչության

պետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունվարի 19 -ի N 28-Ա

որոշման

ց ա ն կ

յուրաքանչյուր երկարաժամկետ դիտորդի համար հաշվարկված ծախսերի

Երևան-Մոսկվա-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը-200.000 դրամ

Գիշերավարձ – 304 ԱՄՆ դոլար՝ 1 օրվա համար (փետրվարի 11-մարտի 25)

Օրապահիկ-171 ԱՄՆ դոլար՝ 1 օրվա համար (փետրվարի 11-մարտի 25)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։