Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2018-02-11-ից մինչև 2024-06-06։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-06-06Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հուլիսի 2009 թվականի N 774-Ն

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մաuին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) Քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների:

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 124-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 21.01.10 N 37-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 21-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

2009 թ. հուլիսի 16

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից ներդիրներ ստանալու համար իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջներն ու պայմանները:

(1-ին կետը լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ. 27.07.17 N 918-Ն)

1.1. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը կատարվում է վնասվածքների և վթարների առաջացման պատճառների պարզաբանման, վերակառուցման հնարավորության, ինչպես նաև դրանց առանձին տարրերի ու ընդհանուր կրողունակության և կոշտության հուսալիության գնահատման նպատակով:

(1.1-ին կետը լրաց. 14.04.11 N 404-Ն)

1.2. Քաղաքաշինության բնագավառի շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում՝ առկա մասնագետների տվյալների մասին:

(1.2-րդ կետը լրաց. 30.01.15 N 124-Ն)

2. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիան և լիցենզիային կից ներդիրները տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն (այսուհետ՝ լիցենզավորող մարմին):

(3-րդ կետը լրաց. 30.01.15 N 124-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն, փոփ. 27.07.17 N 918-Ն)

4. Լիցենզիան տրվում է անժամկետ:

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

5. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման պայմաններն ու պահանջներն են`

1) «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված կարգերին համապատասխան շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության իրականացում.

2) կազմակերպությունում ներգրավված երեք մասնագիտության (փորձագետ-կոնստրուկտորի, երկրաբանի կամ հիդրոերկրաբանի, տնտեսագետ-շինարարի) գծով մասնագետների բարձրագույն կրթություն և բակալավրի աստիճան ունեցող մասնագետների՝ հինգ տարվա, իսկ դիպլոմավորված կամ մագիստրոսի աստիճան ունեցող մասնագետների՝ երեք տարվա համապատասխան ոլորտի մասնագիտական անընդմեջ աշխատանքային ստաժի առկայություն.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզավորման համար լիցենզավորվող անձը պետք է ապահովված լինի (սեփականության կամ օգտագործման իրավունքով կամ պայմանագրային հիմունքներով) հորատանցման տեխնիկայով, բետոնի և ամրանների ստուգման սարքավորումներով.

4) լիցենզավորված անձը որակավորված մասնագետների փոփոխության դեպքում 10-օրյա ժամկետում տեղյակ է պահում լիցենզավորող մարմնին:

(5-րդ կետը լրաց. 14.04.11 N 404-Ն, 30.01.15 N 124-Ն, խմբ. 27.07.17 N 918-Ն)

III. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

6. Լիցենզավորված անձը պարտավոր է լիցենզավորող մարմին ներկայացնել քաղաքաշինության բնագավառում շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին եռամսյակային հաշվետվություններ` յուրաքանչյուր եռամսյակից հետո քսան օրվա ընթացքում:

7. Հաշվետվությունը պետք է ներառի հաշվետու ժամանակահատվածում լիցենզավորված անձի կողմից իրականացված շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության մասին տեղեկատվություններ, մասնավորապես, պատվիրատուի, հետազննության վայրի, շենքի և շինության անվանման, հետազննության պահանջի, աշխատանքի սկզբի, աշխատանքի ավարտի վերաբերյալ տեղեկություններ:

8. Լիցենզավորված անձը հաշվետվության մեջ կարող է ներառել նաև տեղեկատվություններ և տվյալներ, որոնք անհրաժեշտ են ներկայացվող հաշվետվության համար:

9. Հաշվետվության ձևը և լրացման կարգը հաստատում է լիցենզավորող մարմինը:

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

10. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի, նշելով իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

ե. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),

զ. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,

է. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

ը. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի, նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

դ. (պարբերությունն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

ե. անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները,

զ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները),

է. մասնագետների կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի,

ը. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),

թ. տնօրինվող տեխնիկայի ցանկը՝ համաձայն N 6 ձևի:

(10-րդ կետը լրաց., փոփ. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, խմբ., լրաց. 30.01.15 N 124-Ն, խմբ., փոփ. 27.07.17 N 918-Ն)

10.1. Լիցենզիաներն ստանալու համար օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(10.1-ին կետը լրաց. 14.04.11 N 404-Ն)

V. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

12. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

14. Լիցենզիան վերաձևակերպվում է, և դրա գործողությունը կասեցվում ու դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

VI. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

(գլուխը լրաց. 30.01.15 N 124-Ն)

15. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

16. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

17. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը՝ համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:

19. Սույն կարգով սահմանված ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

________________________________________________________

(հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

________________________________________________________

(պետական գրանցման համարը)

________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

Հ Ա Յ Տ

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_____________

(գործունեության տեսակը)

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

_______________________________________________________

Հայտին կցվում են՝

1) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

4) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).

5) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

7) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):

_______________ _______________ _______________

(դիմողի պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)

Ձև N 2

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

___________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

____________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

____________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

Հ Ա Յ Տ

Խնդրում եմ քաղաքաշինության բնագավառի գործունեությամբ զբաղվելու համար տրամադրել լիցենզիա` հետևյալ տեսակով՝

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն_________________

(գործունեության տեսակը)

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

Հայտին կցվում են՝

1) անձնագրի պատճենը.

2) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

3) (կետն ուժը կորցրել է 14.04.11 N 404-Ն)

4) (կետն ուժը կորցրել է 06.10.11 N 1414-Ն)

5) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագիտական կազմի և որակավորման մասին (N 3 ձև) (այդ թվում՝ մասնագետների մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև մասնագետների անձնագրերի պատճենները).

6) (կետն ուժը կորցրել է 27.07.17 N 918-Ն)

7) նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

8) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

9) տնօրինվող տեխնիկայի ցանկը (N 6 ձև):

_______________ _______________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________ 200 թ.

Կ.Տ. Հայտն ընդունված է ____ __________ 200 թ.

Ընդունող ______________________ ________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

(ձևը փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)

Ձև N 3

ՏՎՅԱԼՆԵՐ __________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը Կրթությունը Մասնագի-

տությունը Լրացուցիչ տվյալներ

1 2 3 4 5

__________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ

ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 27.07.17 N 918-Ն)

Ձև N 4

________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿԸ

NN

ը/կ Աշխատանքի (ծառայության) անվանումը Կատարման ժամկետը Վավերացումը (պայմանագրի, ակտի համարները, համապատասխան կնիքը)

1 2 3 4

______________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը)

_____ _____________ 200 թ.

(ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն, 27.07.17 N 918-Ն)

Ձև N 5

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

___________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

Հ Ա Յ Տ

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ փոփոխել շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության գործունեության լիցենզիային կից տրամադրված N _________ ներդիրը:

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (N 3 ձև).

2) անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները (դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր), ինչպես նաև որակավորված մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների հաստատված ցանկը (N 4 ձև).

4) տնօրինվող տեխնիկայի ցանկ (N 6 ձև):

ԴԻՄՈՂ ----------------------------------- -----------------------------------------

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

____ _________ 20 թ.

(ձևը լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)

Ձև N 6

Ց Ա Ն Կ

___________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

___________________________________________________________________

(անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

ՏՆՕՐԻՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN

ը/կ Տեխնիկայի անվանումը, մակնիշը, տիպը և հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Վկայականի (անձնագրի) համարը Լրացուցիչ տվյալներ

1 2 3 4 5

___________________________________________________________________

(կազմակերպության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

____ _______________ 20 թ.

(ձևը լրաց. 30.01.15 N 124-Ն)

(հավելվածը փոփ. 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 06.10.11 N 1414-Ն, լրաց., փոփ. 14.04.11 N 404-Ն, լրաց., խմբ. 30.01.15 N 124-Ն, խմբ. 28.04.16 N 432-Ն, փոփ., խմբ. 27.07.17 N 918-Ն)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

ԼԻՑԵՆԶԻԱ

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ

ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ

ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

________________________

(լիցենզիայի համարը)

Տրված է _________________________________________________

(լիցենզիան տալու oրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի

_______________________________________________________

_______________________________________________________

անվանումն ու գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

Գործողության ժամկետը` անժամկետ:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ ________________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

(հավելվածը փոփ. 14.04.11 N 404-Ն, 27.07.17 N 918-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր

----------------------------------------------------------------------------

(լիցենզիայի և ներդիրի համարները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

----------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ ------------------------------- ---------------------------------

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

(հավելվածը լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ. 27.07.17 N 918-Ն)

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2009 թվականի

հուլիսի 2-ի N 774-Ն որոշման

Ձև

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե

(վերնագիրը փոփ. 27.07.17 N 918-Ն)

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի Ն Ե Ր Դ Ի Ր

----------------------------------------------------------------------------

(լիցենզիայի և ներդիրի համարները)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(կազմակերպության անվանումը և տնօրինվող տեխնիկայի համարը, անվանումը, մակնիշը, տիպը, հաշվառման համարանիշը և թողարկման տարեթիվը)

-----------------------------------------------------------------------------------------------------------------

(գործունեության ոլորտը)

----------------------------------------------------------------------------------------------------

(տալու ամսաթիվը)

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ՝ ԱՆԺԱՄԿԵՏ։

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ ------------------------------- ---------------------------------

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ. Տ.

Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում։

(հավելվածը լրաց. 30.01.15 N 124-Ն, փոփ. 27.07.17 N 918-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։