ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2018 թվականի N 32-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը և այդ գործունեությունների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ հաստատված կարգերով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):».
2) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության իրականացման լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին ներկայացվող պահանջները և պայմանները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 9-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով,
զ. 13-րդ և 14-րդ կետերում «լիազոր մարմին» և «լիազոր մարմնին» բառերը համապատասխանաբար փոխարինել «լիցենզավորող մարմին» և «լիցենզավորող մարմնին» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 18-ի N 281-Ն որոշման
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX – 000000
Տրված՝ _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը _______________________________________________________
___________________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _________________________________
___________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _____________________________________________
Գործողության ժամկետը ________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________
(ստորագրությունը) ______________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված՝ _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը ____________________________________________________
________________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը
________________________________________________________________________
________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը __________________________________________
Գործողության ժամկետը _____________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________
(ստորագրությունը) ______________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.».
4) որոշման N 3 հավելվածի`
ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում են լիցենզավորող մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման կամ ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման նպատակով լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին դիմած կազմակերպություններին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմանները և պահանջները:»,
բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 9.1-ին կետով սահմանված պահանջն իրականացնելուց հետո 5-օրյա ժամկետում դրանք համաձայնեցնում է շահագրգիռ պետական մարմինների հետ:»,
գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Լիցենզավորող մարմինը` լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան` լիցենզավորող մարմնի լիցենզավորման գործակալության պետի ստորագրությամբ և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:»,
դ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետը,
ե. 10-րդ կետում «լիազորված մարմին» բառերը փոխարինել «լիցենզավորող մարմին» բառերով.
5) որոշման N 4 հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2011 թվականի
մարտի 18-ի N 281-Ն որոշման
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Կ - XX - 000000
Տրված՝ _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը __________________________________________________________
______________________________________________________________________________
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը _____________________________________
_______________________________________________________________________________
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը _____________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Գործողության ժամկետը _____________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________
(ստորագրությունը) ______________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԻՑԵՆԶԻԱ Ա-XX-000000
Տրված՝ _____ ________________ 20 թ.
Գործունեության տեսակը ________________________________________________________
___________________________________________________________________________
Անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը ____________
____________________________________________________________________________
Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` դրանց պրեկուրսորների պահպանման համար նախատեսված պահեստի, իսկ պահպանման անվտանգությունն ապահովող հատուկ տարաներով կամ կոնտեյներներով պրեկուրսորների ներմուծման դեպքում՝ ազդանշանային համակարգով ապահովված առանձնացված տարածքների պահպանման գտնվելու վայրը ______________________________________________________________
____________________________________________________________________________
____________________________________________________________________________
Գործողության ժամկետը _________________________________________________________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ _____________________
(ստորագրությունը) ______________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
2018 թ. հունվարի 24
Երևան