Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60018021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

27 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան N 580-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 224-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հուլիսի 8-ի «Հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 224-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1 կետով.

«2.1 Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն էլեկտրական էներգիայի բաշխման ցանցում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների հաշվարկ 2018 և 2019 թվականների համար չի իրականացվում:»:

2. Որոշման 1-ին կետով հաստատված՝ հաղորդման և բաշխման ցանցերում էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգի՝

1) 2-րդ, 4-10-րդ կետերում «Հաշվարկային կենտրոն» բառերը` բոլոր հոլովաձևերով, փոխարինել «Շուկայի օպերատոր» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) Շուկայի օպերատոր՝ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։