Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-02-ից մինչև 2020-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 15. Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

գործել է մինչև 2020-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 15. Սահմանադրական դատարանի դատավորի կողմից նվերներ ընդունելու սահմանափակումները

1. Սահմանադրական դատարանի դատավորը չպետք է նվեր ընդունի կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա: Դատավորը պետք է ձգտի զերծ պահել իր հետ բնակվող մերձավոր ազգականներին այդպիսի գործողություններից:

2. Սույն օրենքի իմաստով՝ «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի դատավոր չհանդիսացող այլ անձի, և ընդգրկում է նաև ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, ակնհայտ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը և այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն:

3. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում՝

1) դատավորի հետ բնակվող մերձավոր ազգականի՝ իր ձեռնարկատիրական, մասնագիտական կամ այլ բնույթի գործունեության կապակցությամբ ստացած նվերի վրա, այդ թվում` այն նվերի, որը կարող են համատեղ օգտագործել ընտանիքի այլ անդամները, այդ թվում` դատավորը, սակայն պայմանով, որ նման նվերը չի կարող ողջամտորեն ընկալվել որպես դատավորի պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված.

2) կրթաթոշակի, դրամաշնորհի կամ նպաստի վրա, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով.

3) ֆինանսական կազմակերպություններից սովորական կամ ընդհանուր պայմաններով ստացած փոխառության վրա:

4. Դատավորի համար թույլատրելի նվերներ են համարվում`

1) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները.

2) կենցաղային հյուրընկալության դեպքում տրվող նվերները, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են կենցաղային հյուրընկալության ժամանակ սովորաբար տրվող նվերներին.

3) մերձավոր ազգականից ստացած նվերները.

4) բարեկամից ստացած նվերները, եթե նվերը էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին:

5. Եթե դատավորն ստացել է սույն հոդվածով թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով:

(15-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-198-Ն)

(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի 15-րդ հոդվածին վերաբերող անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։