Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-07-22-ից մինչև 2021-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՎԱՐՈՒՅԹԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 32. Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

գործել է մինչև 2021-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 32. Գործի հանգամանքների ի պաշտոնե պարզումը

1. Գործի փաստական հանգամանքները Սահմանադրական դատարանը պարզում է ի պաշտոնե:

2. Սահմանադրական դատարանը կաշկանդված չէ սահմանադրական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, բացատրություններով, միջնորդություններով, առաջարկություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։