Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից
Հոդված 84.1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը` կախված քրեական վարույթից
1. Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը կասեցվում է, եթե նույն փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ, և վերսկսվում է քրեական վարույթի ավարտից հետո։
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Սահմանադրական դատարանը կարճում է, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը վերսկսելուց հետո առկա են սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման հիմքեր։ Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս պարտադիր է Սահմանադրական դատարանի համար միայն այն փաստերով, որոնցով հաստատված են որոշակի գործողությունների կատարումը և դրանք կատարած անձինք։
(84.1-ին հոդվածը լրաց. 25.03.20 ՀՕ-198-Ն)
(25.03.20 ՀՕ-198-Ն օրենքն ունի 84.1-ին հոդվածին վերաբերող անցումային դրույթ)