Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-07-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-07-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 10 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 88. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2023-07-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 88. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքը Սահմանադրության 210-րդ հոդվածի հիման վրա ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սահմանադրական դատարանի աշխատակարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

3. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի կամ անդամի պաշտոն զբաղեցրած անձի` սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված հիմքերով, Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով` սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ: Եթե նշված եղանակով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը նշանակվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվարկված չափով:

4. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)

4.1. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)

4.2. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)

4.3. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)

5. (մասն ուժը կորցրել է 30.06.20 ՀՕ-376-Ն)

5.1. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորությունների ժամկետն ավարտված և պաշտոնավարումը դադարած Սահմանադրական դատարանի անդամին (դատավորին), որպես սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով լիազորությունները դադարած անձի, նշանակվում է կենսաթոշակ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

5.2. Մինչև Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, որի պաշտոնավարումը չի դադարել Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ կամ դատավոր պաշտոնավարած ժամկետը:

5.3. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի երեք թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխությունների ուժով` համապատասխանաբար Կառավարության, Հանրապետության նախագահի և դատավորների ընդհանուր ժողովի կողմից, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

5.4. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի հիմքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարելու հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ թեկնածու առաջադրելու անհրաժեշտության մասին տեղեկացնում է սույն հոդվածի 5.3-րդ մասով սահմանված` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող այն մարմնին, որը տվյալ պահի դրությամբ թեկնածու դեռևս չի առաջադրել:

5.5. Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում ընտրությունը կատարվում է սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով՝ Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած՝ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը համալրելուց հետո` տասնօրյա ժամկետում:

5.6. Քննության ընդունված այն գործերով, որոնցով սույն օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասում նշված աշխատակարգային որոշմամբ զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այն անդամը (դատավորը), որի պաշտոնավարումը դադարել է Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններով՝ 213-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, Սահմանադրության՝ 2020 թվականի հունիսի 22-ի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեքշաբաթյա ժամկետում, Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարողը Սահմանադրական դատարանի դատավորների կազմից նշված գործերով զեկուցող նշանակելու հարցը լուծելու նպատակով հրավիրում է աշխատակարգային նիստ։

6. Սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքը։

(88-րդ հոդվածը լրաց. 11.12.19 ՀՕ-312-Ն, փոփ., լրաց. 30.06.20 ՀՕ-376-Ն)

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2018 թ. հունվարի 27

Երևան

ՀՕ-42-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։