Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-07-29-ից մինչև 2024-05-08։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ

Հոդված 31. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ

գործել է մինչև 2024-05-08Բացել ARLIS-ում

Հոդված 31. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցումը Սահմանադրական դատարանի որոշմամբ

1. Գործը քննության ընդունելուց հետո Սահմանադրական դատարանը դիմող կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ մինչև գործի դատաքննության ավարտը կարող է կասեցնել այն իրավական ակտի կամ դրույթի գործողությունը, որի սահմանադրականությունը վիճարկվում է, եթե կասեցման մասին որոշում չընդունելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար:

2. Վիճարկվող իրավական ակտի կամ դրույթի գործողության կասեցման մասին աշխատակարգային որոշումն ուժի մեջ է մտնում որոշումը Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակելուն հաջորդող օրվանից: Այդ որոշումն անհապաղ հրապարակվում է նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ համապատասխան տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում հաղորդվում է հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։