Գլուխ 2 · ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 14. Հաշվեքննիչ պալատի գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը
Հոդված 14. Հաշվեքննիչ պալատի գործունեության հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը
1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի 1-7-րդ, 9-14-րդ և 16-17-րդ կետերով սահմանված որոշումները, բացառությամբ անհատական իրավական ակտերի, հաշվեքննիչ պալատի ֆինանսական հաշվետվությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտորական կազմակերպության եզրակացությունները ենթակա են հրապարակման, բացառությամբ օրենքով գաղտնիք համարվող տեղեկատվության:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը հրապարակվում են ընդունվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հաշվեքննիչ պալատի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում: