Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունվարի 2018 թվականի N 61-Ն

2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ, 13-րդ հոդվածի 1-ին, 14-րդ հոդվածի 2-րդ և 16-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են`

ա. ընտանեկան նպաստը,

բ. սոցիալական նպաստը,

գ. հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղվում է ընտանեկան նպաստի և սոցիալական նպաստի համար, ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ հրատապ օգնությանը, իսկ 3 տոկոսը` եռամսյակային հրատապ օգնության վճարմանը.

3) սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը:

2. Հաստատել ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը, ընտանեկան նպաստի բազային մասի չափը, 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերը`

1) ընտանեկան նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) ընտանեկան նպաստի բազային մասը` 18000 դրամ.

3) 30.01-35.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բ. չորս և ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ.

4) 35.01-39.00 անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ.

5) 39.01 և ավելի անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների`

ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ,

բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7500 դրամ,

գ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7000 դրամ,

դ. բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 8000 դրամ:

4. Սահմանել սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորը և չափը`

1) սոցիալական նպաստի համար ընտանիքի անապահովության սահմանային միավորի մեծությունը` 30.00 միավոր.

2) սոցիալական նպաստի չափը` 18000 դրամ:

5. Սահմանել հրատապ օգնությունների չափերը`

1) միանվագ հրատապ օգնության չափերը`

ա. երեխայի ծննդյան դեպքում` 50000 դրամ,

բ. երեխայի` առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25000 դրամ,

գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50000 դրամ.

2) եռամսյակային հրատապ օգնության ամսական չափը` 18000 դրամ:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետին, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, 2018 թվականի չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, կատարել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ֆինանսական միջոցների վերաբաշխում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների) միջև` ընդհանուր միջոցների մեկ տոկոսի սահմաններում:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սահմանել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ:»:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Վ. Գաբրիելյան

2018 թ. հունվարի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունվարի 25-ի N 61-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱԺԻՆՆԵՐԻ)

Մարզը Տարածքային մարմինը 2018 թվական

2018 թվականին ՀՀ պետական բյուջեով նախատեսված գումարի բաշխումը (դրամ) այդ թվում` ընտանեկան նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` սոցիալական նպաստի համար նախատեսված միջին ամսական գումար (դրամ) այդ թվում` միանվագ հրատապ օգնությունների, եռամսյակային հրատապ օգնության (3%) համար նախատեսված ամսական գումարի բաշխումը (դրամ)

1 2 3 4 5 6

ԱՐԱՐԱՏ ԱՐԱՐԱՏ 193,191,960 12,854,683 2,520,000 724,647

ԱՐՏԱՇԱՏ 1,161,326,604 83,341,817 9,180,000 4,255,400

ՎԵԴԻ 1,088,392,057 81,786,025 4,734,000 4,179,313

ՄԱՍԻՍ 986,888,855 71,074,849 7,632,000 3,533,889

Ընդամենը 3,429,799,477 249,057,374 24,066,000 12,693,249

ԱՐԱԳԱԾՈՏՆ ԱՇՏԱՐԱԿ 1,091,720,346 79,132,311 7,938,000 3,906,384

ԱՊԱՐԱՆ 348,262,660 25,013,148 2,736,000 1,272,740

ԾԱՂԿԱՀՈՎԻՏ 311,792,565 24,176,482 558,000 1,248,231

ԹԱԼԻՆ 629,537,451 46,523,611 3,564,000 2,373,844

Ընդամենը 2,381,313,022 174,845,553 14,796,000 8,801,199

ԱՐՄԱՎԻՐԻ ԱՐՄԱՎԻՐ 886,807,709 62,993,623 7,740,000 3,167,019

ՎԱՂԱՐՇԱՊԱՏ 1,164,031,897 82,650,245 10,134,000 4,218,413

ԲԱՂՐԱՄՅԱՆ 288,317,354 21,279,736 1,728,000 1,018,710

Ընդամենը 2,339,156,960 166,923,604 19,602,000 8,404,142

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԳԱՎԱՌ 1,112,877,380 83,353,838 5,310,000 4,075,943

ՍԵՎԱՆ 728,842,109 52,181,904 6,012,000 2,542,939

ՎԱՐԴԵՆԻՍ 1,291,511,323 94,997,665 7,812,000 4,816,278

ՃԱՄԲԱՐԱԿ 375,097,761 25,856,402 4,014,000 1,387,744

ՄԱՐՏՈՒՆԻ 2,227,791,911 171,632,430 5,562,000 8,454,896

Ընդամենը 5,736,120,485 428,022,239 28,710,000 21,277,801

ԼՈՌՈՒ ԹՈՒՄԱՆՅԱՆ 654,291,384 40,551,804 11,718,000 2,254,478

ՏԱՇԻՐ 544,361,935 36,744,673 6,660,000 1,958,822

ՎԱՆԱՁՈՐ 2,275,597,825 143,174,908 38,538,000 7,920,245

ՍՊԻՏԱԿ 1,660,100,356 113,592,029 17,964,000 6,785,668

ՍՏԵՓԱՆԱՎԱՆ 1,693,666,523 121,034,377 14,562,000 5,542,500

Ընդամենը 6,828,018,023 455,097,790 89,442,000 24,461,712

ԿՈՏԱՅՔԻ ԱԲՈՎՅԱՆ 1,247,511,103 86,267,814 13,356,000 4,335,444

ՀՐԱԶԴԱՆ 965,775,837 67,378,130 9,720,000 3,383,190

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ 569,957,816 39,534,257 5,904,000 2,058,228

ՆԱԻՐԻ 806,574,403 58,962,264 5,490,000 2,762,269

Ընդամենը 3,589,819,158 252,142,465 34,470,000 12,539,131

ՇԻՐԱԿԻ ԱՐԹԻԿ 987,885,423 71,402,322 7,308,000 3,613,464

ԱՄԱՍԻԱ 68,662,736 4,727,404 702,000 292,490

ՄԱՐԱԼԻԿ 418,891,445 30,717,808 2,628,000 1,561,812

ԱԽՈՒՐՅԱՆ 526,291,666 38,600,743 3,312,000 1,944,896

ԱՇՈՑՔ 94,916,600 6,783,092 756,000 370,625

ԳՅՈՒՄՐԻ-1 1,551,299,524 102,589,795 20,934,000 5,751,165

ԳՅՈՒՄՐԻ-2 1,818,853,730 120,355,260 24,750,000 6,465,884

Ընդամենը 5,466,801,123 375,176,424 60,390,000 20,000,336

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՐԻՍ 624,683,274 43,937,648 5,868,000 2,251,292

ԿԱՊԱՆ 338,643,467 18,010,347 9,180,000 1,029,942

ՄԵՂՐԻ 114,378,453 6,802,758 2,322,000 406,779

ՍԻՍԻԱՆ 261,086,109 18,983,210 1,890,000 883,965

Ընդամենը 1,338,791,302 87,733,964 19,260,000 4,571,978

ՏԱՎՈՒՇԻ ԴԻԼԻՋԱՆ 460,518,186 31,153,553 5,580,000 1,642,962

ԻՋԵՎԱՆ 760,471,570 53,513,702 7,164,000 2,694,929

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ 390,023,707 25,979,833 5,220,000 1,302,143

ԲԵՐԴ 453,692,317 31,919,796 4,212,000 1,675,897

Ընդամենը 2,064,705,781 142,566,884 22,176,000 7,315,931

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՋԵՐՄՈՒԿ 79,121,620 5,195,581 1,098,000 299,887

ՎԱՅՔ 160,641,548 11,298,942 1,530,000 557,854

ԵՂԵԳՆԱՁՈՐ 523,403,537 36,186,036 5,562,000 1,868,926

Ընդամենը 763,166,705 52,680,559 8,190,000 2,726,667

ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ 730,855,560 43,959,991 14,580,000 2,364,639

ԱՎԱՆ 232,306,402 13,034,851 5,562,000 762,016

ԱՐԱԲԿԻՐ 330,569,348 11,304,356 15,300,000 943,090

ԴԱՎԹԱՇԵՆ 205,106,759 13,580,546 2,826,000 685,684

ԷՐԵԲՈՒՆԻ 669,122,526 40,884,571 12,582,000 2,293,640

ԿԵՆՏՐՈՆ 557,363,591 26,197,640 18,558,000 1,691,326

ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ 791,041,262 51,281,085 11,826,000 2,813,020

ՆՈՐ ՆՈՐՔ 573,135,998 31,893,993 14,022,000 1,845,340

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ 71,665,983 3,982,417 1,746,000 243,748

ՆՈՒԲԱՐԱՇԵՆ 105,477,059 7,116,979 1,332,000 340,776

ՇԵՆԳԱՎԻԹ 919,010,507 53,101,933 20,466,000 3,016,276

ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ 374,999,572 21,337,215 8,694,000 1,218,749

Ընդամենը 5,560,654,566 317,675,577 127,494,000 18,218,303

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ՀՀ 39,498,346,600 2,701,922,434 448,596,000 141,010,450

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։