Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 փետրվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 12418046

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

12 հունվարի 2018 թ. N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության 1999 թվականի մարտի 4-ի «Ոչ ռեզիդենտների շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 01/13 հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Վ. Հարությունյան

Համաձայնեցված է Հավելված

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարության հետ ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

26 հունվարի 2018 թ. 12 հունվարի 2018 թ.

N 10-Ն հրամանի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի «ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 01/13 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

1. Հրամանով հաստատված հրահանգի հավելված 2-ում`

1) «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին» հաշվարկի`

ա. 11-րդ և 12-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը 1100 ( )

12. Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո

(([տող0900–տող0600Ա]+տող1000+տող1100), եթե

([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100)>0 կամ 0) 1200 »,

բ. 12-րդ բաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ բաժնով`

«13. Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը

(([տող0900-տող0600Ա]+տող1000+տող1100), եթե ([տող0900-տող0600Ա]

+տող1000+տող1100)<0 կամ 0) 1300 ( )»:

2) հրահանգի հավելվածի «Ոչ ռեզիդենտի տարեկան եկամուտների մասին հաշվարկի լրացման ցուցումներ»-ի`

ա. 11-րդ և 12-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը:

12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Վճարման ենթակա շահութահարկի գումարը` հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարը և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարները նվազեցնելուց հետո») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի և հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների դրական տարբերություն կամ 0:»,

բ. 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-րդ կետով`

«12.1. Հաշվարկի 13-րդ բաժնում («Շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը») լրացվում է Հայաստանում ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի հաշվետու տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի և հաշվետու տարում շահութահարկի հաշվարկված կանխավճարների հանրագումարի ու հարկային գործակալների կողմից պահված (գանձված) շահութահարկի գումարների բացասական տարբերությունը: Ընդ որում, եթե Հաշվարկի 1200-րդ տողը դրական է ([տող 1200]>0), ապա Հաշվարկի 1300-րդ տողը չի լրացվում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։