Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 փետրվարի 2018 թվականի N 116-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի 536-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՖԱՐՄԱՏԵՔ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 536-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման ցանկի 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15-19-րդ կետերով.

« 15. 3104209000 Կալիումի քլորիդ չոր անջրդի միավոր նյութի վերահաշվարկման դեպքում կալիումի պարունակությունը К2О-ի մեր ոչ պակաս, քան 62% կգ 2000 Չեխիա 4212000

16. 3905999010 Պոլիվինիլպիրոլիդոն Վինիլացետատի կամ այլ բարդ վինիլայն եթերների պոլիմերներ, առաջնային ձևերով, այլ վինիլային պոլիմերներ առաջնային ձևերով կգ 600 Գերմանիա 10296000

17. 3920104000 Պոլիէթիլենային թաղանթ PA/PE Պլաստմասսայե սալիկներ, թաղանթ, ժապավեն և այլ, ոչ ծակոտկեն, ոչ շերտավոր և չհամակցված նմանատիպ եղանակով ուրիշ նյութերի հետ կգ 70000 Լիտվա 77454000

18. 9018905001 PVC տոպրակեր արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր հատ 6000000 Իտալիա 464000000

19. 9018905001 PVC տոպրակեր արյան վերցման և փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն հեղուկների ներարկման համակարգեր հատ 8000000 Կոլումբիա 490000000

».

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «120 514 974» թիվը փոխարինել «1 166 476 974» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2018 թ. փետրվարի 13

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։