ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2018 թվականի N 189-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության խոշոր մշակութային նախաձեռնությունները (փառատոներ, ցուցահանդեսներ, այլ միջոցառումներ) օտարերկրյա պետություններում պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու նպատակով՝
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 27-ի N 189-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Գևորգյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ, համաձայնությամբ)
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ Նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջոցառումների մասով ՀՀ հանձնակատար)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Զ. Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ
Վ. Ջիլավյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Ա. Ավակյան - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան