ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2018 թվականի N 175-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 22-ի N 1398-Ն որոշման 11-րդ կետի 7-րդ ենթակետը և որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը՝ հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 26
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 26-ի N 175-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ)
Ռ. Սարգսյան - ՀՀ Կապանի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար
Ա. Հայրապետյան - Կապանի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - Սիսիանի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Առուշանյան - Գորիսի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Մ. Զաքարյան - Մեղրիի համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Վ. Աղաբեկյան - «Զարգացման նախաձեռնություններ» տարածաշրջանային սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Խեմչյան - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան