ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2018 թվականի N 184-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր՝ ծախսերի ֆինանսավորումը նախատեսելով Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2018 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
փետրվարի 27-ի N 184-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակա (համաձայնությամբ)
Տ. Բարսեղյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
Մ. Գրիգորյան -«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների միություն»
հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Օհանյան - «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Գալստյան - Երևանի ճարտարապետաշինարարական պետական
համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Եսայան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական
կոմիտեի նախագահի մամլո քարտուղար
Ա. Տեր-Մինասյան - «Ա. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-
ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Թամանյան - Ալ. Թամանյանի թոռը (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան