Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2 ՓԵՏՐՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ N 257-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 փետրվարի 2018 թ. N 257-Ա

ՀՐԱՄԱՆ

«ՆՈՐՔ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001937, 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-002154 ԵՎ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-ԲՕ-001933 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը, 32-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից 2018 թվականի հունվարի 23-ին ներկայացված հայտը.

Հրամայում եմ`

1. «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2014 թվականի մարտի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-001937, 2016 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-002154 և «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2014 թվականի մարտի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-001933 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները վերաձևակերպել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անվամբ և «Նորք հոգեբուժական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2014 թվականի մարտի 28-ին տրված թիվ Կ-ԲՕ-001937, 2016 թվականի ապրիլի 13-ին տրված թիվ Կ-ԲՕ-002154 բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներում իրավաբանական անձի գտնվելու վայրը սահմանել Հայաստան, ք. Երևան, Նուբարաշենի թիվ 1/3:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի վերաձևակերպման մասին տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։